Վիետնամի առողջապահության նախարարությունը գրանցել է COVID-19-ի դեմ ռուսական  պատվաստանյութ գնելու համար, քանի որ երկիրը տեղական դեպքերի բացակայության մի քանի ամիսներից հետո կրկին պայքարում է նոր կորոնավիրուսի բռնկման դեմ, հայտնում է պետական ​​հեռուստատեսությունը:

«Միեւնույն ժամանակ, Վիետնամը կշարունակի COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակումը»,- հայտարարել է Vietnam Television (VTV) պետական հեռուստաալիքը:

Վիետնամում գրանցվել է վարակման 911 եւ մահվան 21 դեպք:

Ռուսաստանը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ COVID-19-ի դեմ աշխարհի առաջին պատվաստանյութի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի երկու շաբաթվա ընթացքում: