Իրաքը ռազմական հնարավորություններ ունի՝ պատասխանելու Թուրքիայի ցանկացած հարձակման: Այս մասին հայտարարել է Իրաքի բանակի ներկայացուցիչ Տահսին ալ-Հաջաֆին՝ մեկնաբանելով թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածը, որի հետեւանքով զոհվել են Իրաքի սահմանային ծառայության 2 հրամանատարներ, հաղորդում է NRT Digital Media-ն:

«Այդ միջադեպը բացասաբար կազդի Թուրքիայի եւ Իրաքի միջեւ երկկողմ հարաբերություններին: Մենք խորհրդակցություններ ենք սկսել եւ կքննարկենք Իրաքի տարածքի վրա Թուրքիայի հարձակումները »,-ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրները՝ իրաքյան հողերի հեռու:

Իրաքն ավելի վաղ չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը, ԱԳՆ-ն հետ է կանչել Թուրքիայի դեսպանին եւ նրան փոխանցել բողոքի նամակը՝ կապված միջադեպի հետ: