ՀԱՊԿ «Էշելոն-2020» զորավարժությունը կանցկացվի օգոստոսի 17-20-ին ՌԴ Աստրախանի շրջանի Կապուստին Յար զորավարժարանում:

Կմշակվեն նյութատեխնիկական ապահովման կազմակերպման հարցերը: Զորավարժությունը կանցկացվի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վորոնովի ղեկավարությամբ: Կմասնակցեն կազմակերպության անդամ պետությունների եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի զինվորական կոնտինգենտները: