Ես համաձայն չեմ ձեր տպավորության հետ, քանի որ բոլոր հայերը, Հայաստանի բոլոր քաղաքացիները տեսնում են, որ ապրում են ժողովրդավարական երկրում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի Hard Talk ծրագրին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, որ այսօր շատ հայեր կարծում են, որ երկրում փոփոխությունների հույսերը չեն արդարացվել:

«2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը եւ ունեցանք տնտեսական մեծ հաջողություններ, մեր երկիրը հսկայական հաջողությունների է հասել միջազգային վարկանիշային աղյուսակում` ժողովրդավարության, խոսքի ազատության, անկախ դատական ​​հակակոռուպցիոն քաղաքականության առումով, եւ միջազգային ամսագրերը Հայաստանը տարվա երկիր երկու տարի անընդմեջ տարվա երկիր ճանաչեցին::
Ոչ միայն ժողովրդավարության, այլեւ տնտեսական առումով: Այո, իհարկե, համավարակը խանգարեց մեզ, սակայն մենք կշարունակենք»,- ասել է:

Մեկնաբանելով կառավարության հասցեին քննադատությունը կորոնավիրուսի համավարակի հետ կապված` Փաշինյանն ասաց, որ «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ ընդդիմությունը կարող է ազատ արտահայտվել»: «Եվ ես շատ ուրախ եմ, որ այժմ ընդդիմությունը Հայաստանում գործում է շատ ավելի հեշտ, քան հեղափոխությունից առաջ»:

Հաղորդավարը հիշեցրեց, որ HRW-ն Հայաստանին վերաբերող իր 2020 թվականի իր զեկույցում եզրակացրել է, որ անցյալում իրավապահ մարմինների կողմից բռնության եւ ուժի չափազանց մեծ կիրառման  դեպքերի հետաքննությունները շարունակում են շատ սահմանափակ մնալ: «Սեռական եւ գենդերային հիմքով բռնությունը եւ խտրականությունը, խտրարաությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ` այս ամենն այսօր պահպանվում է Հայաստանում»: Ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Freedom House կազմակերպությունն իր զեկույցում նշել է, որ Հայաստանը երկու տարվա ընթացքում մեծագույն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ պաշտպանության ոլորտում «նման զեկույցների գոյության ամբողջ ընթացքում»:

Հարցին այն մասին, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր վախենում են, որ ձեր օրակարգն այժմ ոչ այնքան կոռուպցիան արմատախիլ անելու մեջ է, որքան` ձեր որոշ քաղաքական թշնամիների դեմ պատասխան գործողությունների: «Մասնավորապես, ծոսքը Սահմանադրական դատարանի երեք դատավորի պաշտոնից հեռացնելու Ձեր որոշման մասին է, որոնք արգելափակում էին հետաքննությունը նախկին նախագահ Քոչարյանի նկատմամբ: Դա կարծես թե քաղաքական դրդապատճառ ունի. արդյոք դա՞ ձեզ հիմա առաջնորդում»,- հարցրել է լրագրողը:

«Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, ես պետք է շեշտեմ, որ մենք փորձեցինք Սահմանադրական դատարանն ամբողջությամբ համապատասխանեցնել մեր սահմանադրությանը, քանի որ մեր սահմանադրության մեջ մենք ունեինք Սահմանադրական դատարանի սահմանում, բայց իրականում մենք ունեինք լրիվ այլ Սահմանադրական դատարան: Ուստի մենք դա անում ենք, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի մեր սահմանադրությանը:

Ինչ վերաբերում է քրեական գործերին, ես պետք է շեշտեմ, որ մենք ունենք դատարաններ, ունենք քննչական մարմիններ, ունենք դատախազություն: Եվ ես չպետք է որոշեմ, թե ով պետք է կալանավորի եւ ով ազատ արձակվի: Մեր նպատակն օրենքի գերակայությունն է, անկախ դատական ​​համակարգը եւ հակակոռուպցիոն քաղաքականությունը: Եվ միջազգային հանրությունը ճանաչել է մեր մեծ հաջողությունը բոլոր այս ոլորտներում»,- վստահություն է հայտնել Փաշինյանը: