Ռուսաստանը անվտանգության տեսանկյունից Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Այս մասին BBC-ի Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մենք գործընկերության մասին համապարփակ ընդլայնված համաձայնագիր ունենք ԵՄ-ի հետ, մենք նաեւ ԵԱՏՄ անդամ ենք: Այդպիսով Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ում է նախընտրում՝ Ռուսաստանի կամ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ին:

Նրա խոսքով՝ այժմ Եվրամիությունը Հայաստանի գլխավոր գործընկերն է բարեփոխումների ծրագրի իրականացման տեսանկյունից: «Մենք բավականին արդյունավետ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, եւ, ի դեպ, մենք մասնակցում ենք Աֆղանստանում, Լիբանանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը»,-ասել է նա:

Հստակեցնող հարցին, թե ում է ընտրում Հայաստանը, Փաշինյանը նշել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, եւ անում ենք ամեն ինչ՝ պահպանելու ԱՄՆ-ի եւ Իրանի հետ լավ հարաբերությունները, եւ միեւնույն ժամանակ պահպանում ենք մեր միջազգային պարտավորությունները»: