Չորս օտարերկրացի ձերբակալվել է Վրաստանում  պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, հայտնում է Jnews-ը` վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Գերատեսչությունում չեն նշվել, թե որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները: Շրջանցելով անցակետը` նրանք Հայաստանի տարածքից մուտք են գործել Վրաստան:

Քրեական գործը հարուցվել է «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի հատում» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ: