Տուրիզմի ոլորտում աշխատող ընկերությունների փակումը ժամանակավոր բնույթ է կրում: Այս մասին այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Բնականաբար, ստեղծված իրավիճակում կան բիզնեսներ, որոնք որոշել են դադարեցնել իրենց գործունեությունը: Օրինակ, անցած տարվա համեմատ զբոսաշրջային գործակալությունների իրացման ծավալները կրճատվել են 90%-ով»,-ասաց նա: Նախարարի խոսքով՝ դար հետ մեկտեղ կառավարությունում այդ բիզնեսների փակումը պայմանական են համարում: Խաչատրյանը վստահեցրեց, որ երբ վերականգնվի տուրիստական հոսքը, այդ ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը: «Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս սահմանափակումները կմեղմացվեն: Հուսով եմ, որ այդ աշնանը կրկին զբոսաշրջիկների կընդունենք: Ես գրեթե չեմ կասկածում, որ փակ ընկերությունների մեծ մասը կվերադառնա իր գործունեությանը»,-ասաց նախարարը՝ նշելով, որ վերականգնումն աստիճաբար կկատարվի: