Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները: Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները տուգանում երիտասարդ կնոջ դիմակ չկրելու համար, ընդ որում, նրանք շփվում են առանց դիմակների մի խումբ տղամարդկանց հետ:

Դրան զուգահեռ մեկ այլ տեսանյութ է հրապարակվել, որում օպերատորին մոտենում է ոստիկանն ու պահանջում ներկայացնել փաստաթղթերը: Փաստաթղթերը ստանալով՝ ոստիկանն ասում է, որ գրանցում չկա եւ սկսում է պարզաբանել, թե որն է պատճառը: Պարզվում է, որ տղամարդը Սիրիայից ժամանած հայ է: Տղամարդը հրաժարվում է տրամադրել բնակության հասցեն, որից հետո ոստիկանը սկսում է սպառնալ բերման ենթարկելով, որից հետո նկատում է, որ քաղաքացին նկարահանել է երիտասարդ կնոջ մասնակցությամբ միջադեպը:

Ոստիկանները հարցրել են, թե արդյոք նա լրագրող է, ինչին տղամարդը բացասական է պատասխանել: «Այդ դեպքում ինչո՞ւ եք նկարահանում»,-հետաքրքրվել են ոստիկանները: «Նկարահանում եմ քաղաքի փողոցները»,-պատասխանել է քաղաքացին: Հասկանալով, որ օրինական  ճանապարհով անհնար է արգելել, ոստիկանները պարզապես թաքցրել են տեղի ունեցածը: