Mazda ընկերությունը ներկայացրել է CX-5, CX-9 եւ Mazda6 հատուկ մոդելները։ Դրանք միացած են Carbon Edition ընդհանուր անունով եւ հասանելի կլինեն միայն հյուսիսամերիկյան շուկայում, հաղորդում է Motor-ը։

Carbon Edition սերիայի մոդելները տարբերվում են թափքի Polymetal Gray գույնով, որի սրահը հարդարված է կարմիր կաշվով եւ սեւ դեկորով։ Ներկայացնելու ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել սեւ ալյումինե անիվներին, հայելիների սեւ շրջանակներին եւ նստարանների կարմիր կարերին։ Բացի ոճային փոփոխությունները, «կարբոնային» մեքենաներն ունեն ստանդարտ սարքավորման ընդլայնված հավաքածու։

Կա Apple CarPlay եւ Android Auto մուլտիմեդիա, Bose աուդիոհամակարգ, առջեւի նստարանների տաքացում։ Ներառված է նաեւ i-Activsense անվտանգության ակտիվ համակարգերի լայն ցանկ։ Մեքենայի արժեքը դեռեւս չի հայտարարվում։