Ֆիլիպինները ժամանակավորապես արգելել են Բրազիլիայից թռչնամսի ներկրումը, երբ երկու չինական քաղաքներում հայտնաբերել են նոր կորոնավիրուսի հետքեր արտասահմանյան ներկրվող սառեցված մթերքներում՝ ներառյալ հավի թեւիկները հարավամերիկյան երկրից, հաղորդում է AP-ը։

Շենչժեն քաղաքի իշխանությունները պարզել են, որ հավը մատակարարվում է գործարանից, որը պատկանում է Aurora-ին՝ Բրազիլիայի թռչնամսի եւ խոզի մսի մեծությամբ երրորդ արտահանողին։

«Ըստ վերջերս հրապարակված Չինաստանի հաշվետվությունների եւ սննդամթերքի անվտանգության մասին երկրի օրենքի՝ սահմանվում է ժամանակավոր արգելք հավի միս ներկրելու համար»,-ասվում է Ֆիլիպինների գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ։

Ֆիլիպիններ է ներկրվում Բրազիլիայից արտահանվող մսի շուրջ 20 տոկոսը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ չի հայտնաբերել ապացույցներ, որ կորոնավիրուսը տարածվում է սննդամթերքի կամ տուփի միջոցով, եւ կոչ արել մարդկանց չվախենալ, որ վիրուսը կհայտնվի սննդային շղթայում։