Եվրահանձնաժողովը ողջունել է Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ համաձայնագիրը դիվանագիտական ​​հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ` հայտարարելով, որ այն օգուտ կբերի երկու երկրներին եւ կօգնի ամրապնդել կայունությունը Մերձավոր Արեւելքում, փոխանցում է Reuters-ը:

«Այն կարեւոր է ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանային կայունության համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը:

«Երկու երկրներն էլ մեր գործընկերներն են, եւ, իհարկե, մենք հակված ենք երկու պետություն ստեղծելու որոշմանը եւ պատրաստ ենք աշխատել

իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ»:
Համաձայնագրի համաձայն` Իսրայելը համաձայնել է դադարեցնել գրավյալ Արեւմտյան ափին գտնվող տարածքների նախատեսված բռնակցումը: