Բելառուսի ԿԸՀ-ն հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները: Ընտրողների 80.1 տոկոսը քվեարկել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Սվետլանա Տիխանովսկայան հավաքել է ձայների 10.12 տոկոսը:

Լուկաշենկոն վեցերորդ ժամկետն անընդմեջ վերընտրվել է պետության ղեկավար:

Ընտրությունները Բելառուսում անցկացվել են օգոստոսի 9-ին: