ԵՄ-ը պետք է վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, հաղորդում է Reuters-ը:

«Պետք է ասեմ, որ Ավստրիան մտահոգված է վտանգավոր իրավիճակով, որը, մեր կարծիքով, կարող է սրվել»,-ասել է նա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Թուրքիայի կողմից Արեւելյան Միջերկրածովում ձեռնարկված գործողությունները պետք է ԵՄ-ին ստիպեն վերանայել Թուրքիայի հետ իր հարաբերությունները»,-նշել է նա: