Իսպանիայի իշխանությունները կարգադրել են փակել գիշերային ակումբները, արգելել են հասարակական վայրերում ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը,հաղորդում է Reuters-ը:

Վերջին օրերին Իսպանիայում վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է: Վերջին մեկ օրում գրանցվել է գրեթե 3000 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 334-ի՝ ամենաբարձր ցուցանիշը Արեւմտյան Եվրոպայում:

Առողջապահության նախարար Սալվադոլ Իլլան հայտնել է, որ նոր սահմանափակող միջոցների շրջանակում բարերն ու ռեստորանները եւս կփակվեն:

Նա նար խորհուրդ է տվել խուսափել մինչեւ 10 մարդու մասնակցությամբ հավաքներից:

Իսպանիայում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 28 605 մարդ: