Սեւան քաղաքի Գոմաձոր-Ցամաքաբերդ թաղամասում վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր՝ օգոստոսի 14–ին, Սեւանի ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալիս մոտեցավ մի քաղաքացի եւ ձեռքը սեղմեց։

Վարչապետը նկատեց, որ իրենք խախտեցին հակահամաճարակային կանոնները։

«Ոչինչ ես առողջ եմ, ես Ֆրանսիայում բուժվել ու եկել եմ»,- ասաց քաղաքացին։

«Ինչի՞ց է կանխավարկածը, որ երբ հակահամաճարակային կանոն եմ ասում, միշտ մտածում են՝ դուք ինձ կվարակեք, բա որ հակառա՞կը լինի»- ասաց վարչապետը։

«Չի լինի, մենք լավ մարդիկ ենք, չենք վարակվի»,- ասաց քաղաքացին։

Վարչապետն էլ չարախնդաց. «Տենց էլի մարդիկ կային»։

Հիշեցնենք, որ համաճարակի տարածման սկզբում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Բարի մարդկանց վիրուսը չի կպնում», ինչն այնոհետև թևավոր խոսք դարձավ հասարակության շրջանում։