Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB) սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման համար շների օգտագործել:

SF Gate-ի հաղորդմամբ՝ այս ամսվա սկզբին օդանավակայանը շների է ներգրավել կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման համար: Անձինք, ովքեր ԱՄԷ են ժամանում, պետք է թեստավորում անցնեն մինչեւ մեկնումն ու մուտքի ժամանակ ներկայացնեն բացասական արդյունքները:

Վարժեցված շները պահվում են մեկուսացված սենյակում, որտեղից հոտոտում են սարքի միջոցով, որը նման է ձագարի: Եթե շունը հայտնաբերում է, որ դա կարող է կորոնավիրուս լինել, ուղեւորին ուղարկում են՝ ՊՇՌ-թեստ հանձնելու: