ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը, հոսպիտալացվել է Նյու Յորքում: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ այլ մանրամասներ չնշելով:

«Այո, նա հոսպիտալացվել է»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը, հաղորդում է Reuters-ը:

ABC News-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին, Ռոբերտ Թրամփի վիճակը գնահատել է «շատ վատ»:

Հոսպիտալացման պատճառը հայտնի չէ: