ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում TikTok-ի աշխատանքը սահմանափակող նոր հրաման է արձակել նոր հրաման է արձակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփը ստորագրել է հրամանը, որն արգելում է ByteDance (TikTok-ի սեփականատեր) ընկերության կողմից երաժշտական musical.ly սերվիսի գնման գործարքը, ինչպես նաեւ պահանջում է 90 օրվա ընթացքում հրաժարվել ԱՄՆ-ում ակտիվներից՝ կապված TikTok-ի աշխատանքի հետ:

Հրամանագրում նշվում է, որ կան հավաստի տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ այդպիսով ընկերությունը կարող է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ ձեռնարկել: