ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում  Իրանին զենքի վաճառքը խոչընդոտելու աշխատանքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ը չընդունեց Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցով բանաձեւը: ՄԱԿ-ի ԱԽ-ը չկարողացավ կատարել իր հիմնական առաքելությունը»,-ասել է նա՝ նշելով, որ այդպիսով հնարավորություն ստեղծվեց ահաբեկչության համաշխարհային հովանավորին զենք վաճառելու համար:

«ԱՄՆ-ը երբեք չի թողնի իր բարեկամներին, որոնք մեծ սպասելիքներ ունեին ՄԱԿ-ի ԱԽ-ից: Մենք կշարունակենք աշխատանքը, որպեսզի Իրանի ռեժիմը չկարողանա զենք գնել եւ վաճառել, որով սպառնում է Եվրոպային, Մերձավոր Արեւելքին եւ այլոց»,-հավելել է նա: