Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դասեր քաղի Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ում անցկացված քվեարկության ձախողումից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը պետք է դաս քաղի եւ դադարի իրեն խայտառակել ՄԱԿ-ում: Հակառակ դեպքում նրանք ավելի շատ մեկուսացված կլինեն, քան հիմա»,-ասել է նա:

Մուսավիի խոսքով՝ միջազգային հանրությունը հերթական անգամ վճռականորեն մերժեց ԱՄՆ-ի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի հեղինակությունը փչացնելու փորձերը:

Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցով ԱՄՆ-ի բանաձեւը չի ընդունվել, դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը, ձեռնպահ է մնացել երկրների մեծամասնությունը: