Կալիֆոռնիայում հրդեհը տարածվել է 11,6 հազար հա տարածքի վրա, սակայն տարածքը կարող է մեծանալ շոգի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CBC-ին:

Ավելի քան 5,4 հազար տուն գտնվում է սպառնալիքի տակ, 3 շինություն է ոչնչացվել: Տուժածների մասին տեղեկություն չկա:

Լոս Անջելեսի հակահրդեհային ծառայության ղեկավարի տեղակալ Դեւիդ Ռիչարդսոնը կարծիք է հայտնել, որ բռնկման օջախի լիկվիդացման համար մի քանի օր կպահանջվի:

Հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: