Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորաձարկումների երրորդ փուլը կանցկացվի ամբուլատոր պայմաններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարության Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգին:

«Իհարկե, կամավորները նախապես չեն հոսպիտալացվի»,-ասել է նա:

Նա նշել է, որ փորձարկումների առաջին օրը կամավորներից արյուն կվերցնեն: Հաջորդ անգամ կամավորներն արյուն կհանձնեն առաջին պատվաստումից 21 օր անց եւ եւս 21 օր անց երկրորդ պատվաստումից հետո:

Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել է, որ կամավորները, որոնք կմասնակցեն փորձարկումների երրորդ փուլին, կապահովագրվեն եւ փոխհատուցում կստանան: