1992թ. այս օրը` օգոստոսի 15ին, ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն, որն Արցախում ստանձնեց բացարձակ իշխանություն և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա:  Այդ մասին գրառում է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նա գրել է. «Այն ստեղծվեց հորս առաջարկով և նա էլ գլխավորեց կոմիտեն: Ուրիշ ցանկացողներ առանձնապես չկային էլ: Դա այն ժամանակ էր, երբ ԼՂԻՄ տարածքի կեսից ավելին թշնամու վերահսկողության տակ էր:

Կարելի է և պետք է իհարկե խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն, սակայն իմացեք, եթե մենք կորցնեինք Արցախը, անկասկած բոլորի կողմից մեղավոր կկարգվեր ՊՊԿ-ն ի դեմս նրա ղեկավարի: Կադրեր օգոստոսի 15-ի նիստից»: