Կահիրեի կենտրոնում 5 հարկանի շենք է փլուզվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ-Յում աս-Սաբիա» պորտալին:

Փլատակների տակից ողջ մնացած 18 մարդու են հանել:

Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Որոնողական աշխատանքները շարունակվում են: