Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում մենք պարտավոր ենք թուրքերին դիվանագիտորեն «նեղել», դրանք ուրիշ լեզու չեն հասկանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որը վերաբերում է Հայաստանի կողմից Հունաստանին եւ Կիպրոսին սատարելուն։ Հիշեցնեմ, որ թուրքերն անթաքույց փորձում են զավթել հունական եւ կիպրոսյան ծովային տնտեսական գոտիների մի մասը։

Իրենց հայտարարության մեջ թուրքերը խիստ վրդովված գանգատվեցին մեր դիրքորոշումից (իրապես թուրքական «նագլիությունը» չունի չափ ու սահման)։

Այստեղ կարելի է միանշանակ փաստել ,որ որքան մենք կլինենք նախաձեռնող թուրքերին հակազդելուն բոլոր ուղղություներով, այդքան թուրքերը կլինեն «խելոք» եւ բնականաբար կառուցողական )... մի խոսքով, կրկնեմ եւս մեկ անգամ. բոլոր հնարավոր միջազգային հարթակներում մենք պարտավոր ենք թուրքերին դիվանագիտորեն «նեղել», դրանք ուրիշ լեզու չեն հասկանում)»։