Չեմ կարծում, թե երկկողմ հարաբերություններին խոչընդոտում է այն փաստը, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այս մասին իսրայելական ITON TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը:

«Ես շատ հրեա ընկերներ ունեմ: Ես չգիտեմ մի հրեայի, ով չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը ճիշտ այնպես, ինչպես չգիտեմ մի հայի, ով չի ճանաչում Հոլոքոստը: Այսինքն դա ինչ-որ արհեսական բան է՝ պետք է, պետք է, պետք է: Դա հայերի, այպես ասած, ռոմանտիկ ցանկությունն է: Այն ազգը, որն անցել է Հոլոքոստի միջով, հասկանում է այդ ողբերգությունը…Ես վստահ եմ, որ մենք կհասնենք նրան, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Ցեղասպանությունը»,-ասել է դեսպանը: