ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան դուրս է բերել զորքերն Իրաքի Թաջի ռազմաբազայից եւ փոխանցել բազան երկրի անվտանգության ուժերին, հաղորդում է Reuters-ը։

Բաղդադից 20 կմ հեռավորության վրա տեղակայված բազան հաճախ է դարձել իրաքցի ահաբեկիչների հրթիռակոծման թիրախ վերջին ամիսներին։

«Ռազմական անձնակազմի դուրս բերումը երկարաժամկետ ծրագրի մաս է, որը համակարգվում է Իրաքի կողմից»,-նշված է կոալիցիայի համատեղ հայտարարության մեջ։

Դրանում նաեւ ընդգծված է, որ անցյալում Թաջի բազայում գտնվել է կոալիցիայի 2 000 անդամ, որոնց մեծ մասը դուրս է բերվել այս ամառ։