Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ավարտվեց շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» մրաշարը, որը նվիրված է 2002 թվականին 22 տարեկանում մահացած աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Վանյա Սոմովի հիշատակին:

Այս տարի անցկացված 9-րդ հուշամրցաշարում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ, 16-ամյա Կարեն Գրիգորյանը, որը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր: