Եվրոպական խորհրդարանից ինձ հայտնեցին, որ Հայաստանի հարցով նոր հիմնական զեկուցող է նշանակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Եվրոպական խորհրդարանից ինձ հայտնեցին, որ Հայաստանի հարցով նոր հիմնական զեկուցող է նշանակվել։

Ռումինիայի նախկին նախագահ, ադրբեջանամետ Տրայան Բասեսկուի փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի բուլղարացի եվրադեպուտատ Անդրեյ Կովաչովը, ով ԵԺԿ անդամ կուսակցությունից է, լավ է պատկերացնում թե Հայաստանը, թե տարածաշրջանը»,- գրել է նա։