Բաքվի դատարանը 4 տարվա եւ 3 ամսվա ազատազրկման է դատապարտել «Մուսավատ» կուսակցության ակտիվսիտ Թոֆիկ Յագուբլուին: Նրան մեղավոր են ճանաչել խուլիգանության մեջ, հաղորդում է Turan-ը: 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Յագուբլուի մեքենային մեկ այլ մեքենա է բախվել, ՃՏՊ-ի մեղավորները մոտեցել են քաղաքական գործչին, վերջինն էլ հարձակվել է նրանց վրա։ Նիզամինի շրջանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, սակայն քննության ընթացքում նրա հեռախոսից ջնջվել են բոլոր ապացույցները: Ոստիկանությունը չի պարզաբանել, թե ինչու է դա արվել: Դատարանը եւս մերժել է տեսանյութերի վերականգնման մասին միջնորդությունը:

Յագուբլուն դատարանին եւ իշխանություններին մեղադրել է մեղադրանքը կեղծելու եւ քաղաքական պատվեր կատարելու մեջ: Ի նշան այդ ամենաթողության՝ նա հացադուլ է սկսել:

Առաջին անգամ նրան ձերբակալել են 2013 թվականին Իսմայիլում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

2013 թվականի հոկտեմբերին նա ձերբակալվել է չարտոնված ակցիային մասնակցելու համար: