Երեւան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը կգումարվի սեպտեմբերի 8-ին: Նիստի օրակարգում ընդգրկված է Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը:

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ Երեւան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ:

Բաց մրցույթում հաղթած բրոնզից եւ քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն եւ հակազդեցություն»: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է: