Ինչպես խոստացել էինք, «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամներով այցելեցինք Ախուրյան՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց, որտեղ ստեղծվում է «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձանը:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանբի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:

«Նկարներում քանդակի կավե տարբերակն է, որն իրականում շատ է տարբերվում մեր տեսած թվային էսքիզից: Այն ամբողջությամբ ձուլվելու է բրոնզից և հուշարձանի աջ հատվածում յուրաքաչյուր քաղաքացի կտեսնի իր հայելային արտացոլանքը:

Մեծագույն հաճույք էր լսել քանդակագործին, ծանոթանալ հուշարձանի կոնցեպտին և այն հսկայական ջանքերին, որ ներդրվում են այն կյանքի կոչելու համար»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ: Երկարատեւ քննարկումներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող է ճանաչվել քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը: