Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի ՛ ստեփանակերտցիներ

Ինչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը: Ազբոշիֆերի փոխարեն՝ ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը:

Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա»: