Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան բերման է ենթարկվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ: Այս մասին հաղորդվում է «Բելառուս-1»-ի Telegram ալիքում:

«Իշխանության զավթման համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովը եւ Իվան Կրավցովն այս գիշեր փախել են արտերկիր: Այժմ նրանք գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- նշվում է հաղորդագրության մեջ: