«Ակտիվ քաղաքացի» ծրագրի իրականացման համար հատկացվել է ավելի քան 54 մլն դրամ: Համապատասխան որոշումն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ:

Միջոցները կտրամադրվեն №127 դպրոցի հարակից տարածքում ստադիոն, ինչպես նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում խաղահրապարակ կառուցելու համար: