ԱՄԷ-ն մեծացնում է Եգիպտոսում ներդրումները, որպեսզի ճնշի Թուրքիային եւ Կատարին, գրում է Al-Araby Al-Jadeed-ը:

Եգիպտական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ԱՄԷ-ն սկսում է խոշոր մրցունակ ներդրումները այն շրջաններում, որտեղ Թուրքիան եւ Կատարը գումարներ են ներդրել:

Աղբյուրների խոսքով՝ ԱՄԷ առեւտրային կազմակերպությունները ձգտում են եգիպտական շուկա նոր էմիրատական ընկերությունների դուրս բերել մոտակա ամիսներին, որպեսզի խոչընդոտեն Թուրքիայի տնտեսական առաջընթացին: Եգիպտոսում թուրքական ներդրումները կազմում են 2.2 մլրդ դոլար՝ նշում է պարբերականը:

Անցած շաբաթ Սուեզի ջրանցքի տնտեսական գոտու ղեկավար Յեհիա Զակին հանդիպել է Dubai Ports World-ի տնօրեն Սուհայիլ ալ-Բաննայի հետ, որպեսզի քննարկի Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի միջեւ համատեղ համագործակցությունը:

ԱՄԷ-ի եւ Թուրքիայի միջեւ մրցակցությունը հանգեցրել է լիբիական կոնֆլիկտի պատճառով երկու երկրների միջեւ բախմանն ու ԱԷՄ-ի  եւ Իսրայելի վերջին համաձայնագրի կնքմանը: