ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Նիկոսիայում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպումից հետո մտահոգություն հայտնել Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ «Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայի կողմից արևելյան միջերկրածովյան բնական պաշարների հետախուզման օպերացիաներով, որոնց նկատմամբ Հունաստանը եւ Կիպրոսը հայտարարում են իրենց իրավասության մասին»,- ասել է Պոմպեոն:

«Արեւելյան Միջերկրական ծովում ցանկացած վեճ պետք է լուծվի երկխոսության միջոցով»,- ասել է Անաստասիադիսը: Նա նաեւ կոչ է արել Թուրքիային դադարեցնել ագրեսիվ սադրիչ գործողությունները եւ վերսկսել բանակցությունները Կիպրոսի վերամիավորման շուրջ:

«Անօրինական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,- հավելե է նա: