Իրանի կառավարությունը մտադիր է սպանել ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպանին: Այս մասին ասվում է ամերիկյան հետախուզության զեկույցներում, գրում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ կառավարությունում եւ հետախուզությունում իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Աղբյուրների հաղորդմամբ՝ այդ դավադրության մասին նորություններ են հայտնվել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից վրեժխնդիր լինելու միջոցների վերաբերյալ Իրանի որոշումների ֆոնին:

Աղբյուրները նաեւ հայտնել են, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկացել են ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպան Լանա Մարկսին դեմ մահափորձի մասին դեռ գարնանը: Սակայն զեկույցները հրապարակվել են վերջին շաբաթներին:

Նշվում է, որ դավադրության հետ կապ ունի Պրետորիայում Իրանի դեսպանատունը: