Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ալի Ռաբիին դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներ՝ հայտարարելով, որ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն պատասխան կստանա, հաղորդում է Tasnim-ը:

«Ամերիկացիները Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմ են սկսել՝ նույն կեղծ հայտարարությունների հիման վրա: Այդպիսին է ամերիկացիների, մասնավորապես, գործող նախագահի ողբերգությունը, ով շարունակում է խախտում տարածաշրջանում անվտանգությունն ու կարգը»,-ասել է Ռաբիին:

Ավելի վաղ Թրամփը գրառում է կատարել, որում հայտնել է, որ Իրանը մտադիր է սպանել ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպանին: