Reddit-ի օգտատերերը թվարկել են այն նվերները, որոնք իրենց չեն ուրախացնում ծննդյան օրը: Թրենդը հավաքել է 37 հազար լայք եւ ստացել գրեթե 14 հազար մեկնաբանություն, գրում է Lenta-ն:

Frenchfreer նիկով օգտատերը նշել է, որ երբ փոքր էր, հայրն իրեն դաջվածք է նվիրել իր կենդանակերպի նշանով: WonderWeeble օգտատերն էլ պատմել է, որ 12 տարեկանում քոլքը հեռացնելու սարք է ստացել:

Mikeardigan-ը հիշել է, որ իրեն եւ եղբորը տատիկն ու պապիկը հարթաշուրթ են նվիրել 10 տարի շարունակ, արդյունքում նրանք հավաքել են 60 հարթաշուրթ:

Vyper28-ը պատմել է, որ իր ավագ ազգականները միշտ տնտեսող են եղել նվերներ տալիս, մեկ անգամ նա օգտագործած ներկելու ալբոմ է ստացել, որն ամբողջովին ներկված է եղել: Այդ ժամանակ նա 18 տարեկան է եղել, սակայն ազգականները մտածել են, որ դա պետքական նվեր է, քանի որ նա մտադիր էր անիմատոր դառնալ:

JPO_5x5-ն էլ 8 տարեկանում պարարտանյութ է նվեր ստացել: