Ալաբամայից մի կին զարմանքով հսկայական ալիգատոր է հայտնաբերել բակում, որը հեղեղվել էր «Սուլի» փոթորկի պատճառով:
Թինա Բենեթը Facebook տեսանյութ է տեղադրել, որում երեւում է, թե ինչպես է հեղեղային ջրերի միջով հսկայական ալիգատոր լողում:

Բենեթն ասել է, որ ալիգատորը վայրի բնության հետ միակ վտանգավոր բախումը չէ, որն ինքը ստիպված է եղել վերապրել փոթորկի արդյունքում: «Մենք շրջապատված ենք ջրով, ալիգատորներով և թունավոր օձերով»,- գրել է նա: