Առաջարկում ենք օրենսդրական մակարդակով կարգավորել կինեմատոգրաֆիայի ոլորտը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նրա խոսքով՝ տվյալ օրենսդրական փաթեթն ուղղված է կինեմատոգրաֆիայի ոլորտի կարգավորմանը:

«Մասնավորապես, անհրաժեշտություն կա՝ կարգավորելու կինոնկարահանումների պրոցեսը, ֆիլմերի ցուցադրությունը, պետական ֆինանսավորումը կինոփառատոնների, կինոշուկաների ժամանակ, ինչպես նաեւ արտասահմանյան ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը»,-պարզաբանեց Կոստանյանը:

Նա նաեւ նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ըստ տարիքային սահմանափակման ֆիլմերի դասակարգման համար: