Թանկարժեք մետաղների սինգապուրյան բորսան ձգտում է ազատվել այն կարծրատիպից, որ ոսկին հասանելի է միայն հարուստներին:

«Երբ մենք 10 տարի առաջ առաջին անգամ սկսեցինք մեր բիզնեսը, ակնհայտ էր, որ մենք գրավեցինք էլիտային, որը մեծ գումարներ ուներ: Սակայն մենք ձգտում ենք դուրս գալ զանգվածային շուկա»,-AFP-ին ասել է բորսային գործադիր տնօրեն Վիկտոր Ֆուն:

1 ունցիայի համար ոսկու գինն անցած ամիս առաջին անգամ գերազանցում է 2000 դոլարը: Ֆուի խոսքով՝ վաճառքներն աճել են:

Սակայն նրա հաճախորդների 80 տոկոսը նախկինի պես ունեւոր մարդիկ են:

Սակայն Ֆուն ասում է, որ պետք է սկսել քչից: Մոտ 70 դոլարով կարելի է գնել 1 գրամ՝ SD հիշողության քարտի չափով: