Մի ընկեր ունեմ, երեկ զանգել, ասում է՝ դու ոնց որ դետոնատոր լինես, մի բան նախաձեռնում ես, գմփում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրժարականի պահանջին:

Նա հիշեցրեց, որ նրա հրաժարականը նախաձեռնել են դեռեւս հունիսին, ապա հերքեց մամուլի տեղեկությունները, թե դա արել է Նիկոլ Փաշինյանի հորդորով:

«Հարցապնդումն արվել է հունիսիսն: Դրանից հետո 90 օր գրավոր ընթացակարգեր կան, որ նիստերը գան ու լինի: Այդ ընթացքում ուսանողներն են դուրս մնացել, չափորոշիչների հետ կապված խնդիրներ են ծագել: Երբ մենք դիմել ենք, այս խնդիրների մի մասը չի եղել: Սա մեր նախաձեռնությունն է եղել:

Քննարկումների արդյունքում, որ չեն կարողանում հոդաբաշխ պատասխաններ տալ, պետք է վիրավորեն»,-ասաց Մարուքյանը:

Նա անդրադարձավ նրան, որ ընդդիմության ներկայացուցիչների պնդումներից հետո, թե իշխանությունը ողջ պետական ապարատը հանել է իրենց դեմ, իշխանության ներկայացուցիչն պատասխանել է, որ եթե նման բան լիներ, տվյալ կուսակցության կլոր կնիքն իրենց մոտ կլիներ:

«Սա դատապարտելի հայտարարություն է: Սա նշանակում է, որ իշխանությունն ասում է՝ մենք ունենք բռնատիրական ռեժիմով աշխատելու պոտենցիալը, բայց դա չենք անում ու ձեզ լավություն ենք անում: Կամ ասում են՝ խոսքի ազատությունը չենք սահմանափակելու, այսինքն կարանք սահմանափակենք, բայց ձեզ լավություն ենք անում: Փաստորեն մարդիկ գլուխ են գովում, որ կարող են ապօրինություն անել»,-ասաց Մարուքյանը: