Կառավարության շենքի մոտ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հագուստի ու կոշիկի առևտրով զբաղվողների բողոքի ակցիայի մասնակիցներին միացան նրանք, որոնք բարձրացել էին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, ո հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ներկայացրել են իրենց պահանջները, կետ առ կետ ամեն ինչ կներկայացնեն վարչապետին, հետո կլինի վարչապետի պատասխանը: Թե երբ կլինի վարչապետի պատասխանը հայտնի չէ, քանի որ խորհրդակցություն պետք է հրավիրվի և այլն:

Առևտրով զբաղվողների հետ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի օգնականներ Նաիրի Սարգսյանն ու Ղամբարյանը:

Ակցիան այսօր դադարեցվել է, կսպասեն վարչապետի պատասխանին: