Ամերիկյան «Space Hero» ռեալիթի շոուի հաղթողը 10 օր տեւողությամբ թռիչք կկատարաի Միջազգային տիեզերակայան, հայտնում է CNBC-ն:

Առաքելությունը նախատեսված է մինչեւ 2023 թվականը: Space Hero-ն աշխատում է անձնակազմի ուսուցման եւ առաքելության կառավարման Axiom Space ստարտափի հետ: Հաղթած թեկնածուն լիովին պատրաստ կլինի ՄՏԿ մեկնելեւ եւ հետ գնալու համար:

«Ռեալիթի շոուն ցանկանում է հասարակ մարդու գտնել, ով խորապես սիրում է տիեզերքի հետազոտությունները: «Space Hero» հնարավորություն կընձեռի ցանկացած ծագման մարդու դառնալ տիեզերքի` ամբողջ աշխարհի կողմից ընտրված հետազոտողը, որը կմասնակցի դեպի ՄՏԿ առաքելությանը»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ: