Շենգավիթ բկ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։

Խաչատրյանն ասաց, որ այն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

«Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել