«Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը եւ որ օրը որոշենք վարչապետի հրաժարականը պահանջել, մենք դա  օդում չենք որոշելու, կնախաձեռնենք իմպիչմենտի գործընթաց խորհրդարանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք խորհրդարանական ուժ ենք, չենք կարող ասել բաներ, որ օդում մնա: Ես որ պահանջեմ հրաժարական, պետք է այդ հրաժարականը տան: Հետեւաբար, եթե չեմ պահանջում, դրա նախադրյալները, դրա հասունության պահը չկա:

Ենթադրենք մեկը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ տվեց հրաժարականը: «Իմ քայլը» դաշինքը Ռոմանոս Պետրոսյանին ընտրեց վարչապետ, էդ մեկի ասածից ի՞նչ է փոխվելու: Իշխանությունը վարչապետը չի, իշխանությունն այս 88 հոգին են: Իրենք են որոշում՝ ով դառնա վարչապետ»,-ասաց Մարուքյանը: