Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը,  կարեւորելով յուրաքանչյուրի առողջությունը եւ համավարակի տարածման դեմ իրականացվող միջոցառումները, ինչպես նաեւ՝ նկատի ունենալով ծառատունկի ընթացքում անխուսափելի մարդկային կուտակումների հնարավոր ռիսկերը, դեռեւս ապրիլին որոշում էր կայացվել «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգել  մինչեւ 2021 թվականի վերջ։ Այս մասին հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի եւ մենք, այնուամենայնիվ, 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը՝ տնկելով 10.000.000 տնկի։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։