Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ամը 15։20-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ծառերի մեջ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով նոր միայն կարողացել են վարորդին ու ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։

Օպերատիվորեն են գործել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխվելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։